Ру
Войти
Забыли пароль?
Восстановить пароль
Для связи с репетитором оставьте Ваши контактные данные
Мы с свяжемся с Вами в течение 15 минут
Լիանա Երկնափեշյան
23 года/лет
Севан
Трудовой стаж 0 года/лет
Предметы
У репетитора
Не работает
У ученика
Онлайн
Дополнительная информация
📚 Հայոց լեզվի և գրականության մասնավոր պարապմունքներ Առաջարկում եմ մասնավոր պարապմունքներ հայոց լեզվից և գրականությունից՝ բոլոր տարիքային խմբերի համար։ Դասերը կառուցված են ժամանակակից մեթոդաբանությամբ, հատուկ մշակված տարբեր մոտեցումներով, որոնք հարմարեցված են սովորողի մակարդակին և նպատակներին։ Իմ աշխատանքը հիմնված է հետևյալ հիմնական սկզբունքների վրա․ Մեթոդների բազմազանություն և անհատական մոտեցում․ յուրաքանչյուր սովորող ունի իր տեմպը, իր ուժեղ և թույլ կողմերը։ Դասերն այնպես եմ կառուցում, որ լեզուն դառնա հասկանալի և հետաքրքիր։ Գործնական և կիրառական ուսուցում․ ոչ թե պարզապես կանոններ, այլ դրանց իրական կիրառումը ամենօրյա գրավոր և բանավոր խոսքում։ Խորը տեսական գիտելիք՝ ներկայացված պարզ լեզվով․ բացատրում եմ լեզվի «թաքնված կողմերը», կառուցվածքային առանձնահատկությունները, որոնք սովորաբար չեն քննարկվում դասագրքերում։ Կարդալու և գրելու հմտությունների զարգացում․ քայլ առ քայլ սովորում ենք հարթ, ճշգրիտ ու գրագետ գրել։ Գրականության լիարժեք ընկալում․ սովորողները կընդունեն գրականությունը ոչ թե պարզապես որպես տեքստերի շարք, այլ որպես մտածողության, մշակույթի ու զգացողության համակարգ։ Սովորեցնում եմ ընթերցել խորությամբ, հասկանալ ենթատեքստերը, հեղինակային միտքը։ Դասավանդման արդյունքները Դասընթացների ավարտին սովորողները՝ կգրեն ավելի հարթ, գեղեցիկ ու գրագետ, կկարդան ազատ ու վստահ, առանց կցկտուր կամ մեխանիկական ընթերցման, կարողանան վերլուծել տեքստերը և հասկանալ դրանց խորքային իմաստները, կծանոթանան հայոց լեզվի կառուցվածքին, ներքին տրամաբանությանը և գաղտնի նրբություններին, կունենան լեզվի նկատմամբ նոր, ավելի սիրող և գիտակցված մոտեցում։ Լեզուների իմացություն Հայերեն — լեզվակիր, գերազանց։ Ռուսերեն — լավ։ Անգլերեն — բավարար (C1 մակարդակ)։
Увидеть больше
Նելլի Թովմասյան
19 года/лет
Трудовой стаж 1 года/лет
Предметы Армянский язык, Английский
Начиная 2000/60 м
Ես Նելլի Թովմասյան եմ ,ծնվել եմ 2007 թ.Այս տարի ավարտելով միջնակարգ դպրոցը ,հանձնելով միասնական քննություններ [հայոց լեզու եվ անգլերեն]՝ ընդունվել եմ ԵՊՀ ՝ Եվրոպական լեզունների եվ հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն -ֆրանսերեն եվ հաղորդակցությեւն բաժինը. Ունեմ անգլերենի B2 մակարդակ[խորացված քերականություն],եվ տիրապետում եմ Հայոց լեզվի բարձր մակարդակի. Պարապում եմ 3-9 դասարանների աշակերտների հետ. Պարապմունքների ընթացքում օգտագործում եմ տարբեր մեթոդներ ՝ առարական ավելի հետաքրքիր եվ հասկանալի դարձնելու համար ՝ ինչպիսիք են խաղեր,լսողական վարժություններ եվ այլն.
Школьник
Armen Grigoryan
12 года/лет
Эребуни
Предметы Русский язык
Начиная 1000 /45 м
Начиная 1500 /60 м
Начиная 2000/90 м
es Armennem chishta tariqs poqr e bayc es aprelem 4 tari rusastanum hima gitem shat lav ruseren ev kuzem sovoracnel erexanerin ruserenov.
Արմինե Բաղդասարյան
44 года/лет
Трудовой стаж 10 года/лет
Предметы Немецкий
Начиная 5000/60 м
Ավարտել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի գերմաներեն և դպրոցական հոգեբանություն բաժինը։ Ունեմ տաս տարվա մասնագիտական փորձ։ Գործող ուսուցիչ եմ, աշխատում եմ ինչպես մեծահասակների, այնպես էլ դեռահասների հետ՝ առավելապես օտարազգի (ոչ հայ) աշակերտների հետ։ Սիրով կուսուցանեմ նաև հայրենակիցներիս` նրանց , ովքեր հետաքրքրված են գերմաներենով և ցանկանում են կա'մ ձեռք բերել լեզվական նոր գիտելիքներ, կա'մ էլ ընդլայնել գերմաներենի իրենց իմացությունը՝ լինի խոսակցական, թե ակադեմիական մակարդակի։ Իմ դասավանդման մեթոդաբանությունը հիմնված է ուսանողի անհատական կարիքների և ուսուցման նպատակների վրա։ Ես համադրում եմ հաղորդակցական և ինտերակտիվ մոտեցումներ՝ խրախուսելով ակտիվ խոսքը, լսելու և գրելու հմտությունների զարգացումը։ Դասերը կառուցված են այնպես, որ ուսուցումը լինի հետաքրքիր, արդյունավետ և մոտիվացնող։ Դասավանդման մեջ կարևորում եմ այն, որ ուսանողն ուսումնասիրի և սովորի կենդանի, ժամանակակից գերմաներենը, ինչպես իրականում խոսում են Գերմանիայում՝ առանց բառացի թարգմանությունների կամ դասագրքային շաբլոնների։
Школьник, Студент, Взрослый