Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Գագիկ Ավետիսյան
31 տարեկան
Քանաքեռ - Զեյթուն
Աշխատանքային փորձ 5 տարի
Առարկաներ՝ Գրաֆիկական դիզայն, Նկարչություն
Դասավանդողի մոտ
Սկսած 3000 /90 ր
Ուսանողի մոտ
Հեռակա
Սկսած 3000/90 ր
Լրացուցիչ տեղեկություն
Գագիկ Ավետիսյանս մասնագիտությամբ վարպետ_նկարիչ եմ, մանկավարժական գիտությունների հայցորդ։ Ունեմ աշխատանքային փորձ՝ կրթության, դիզայնի, ճամբարային գործունեության ոլորտներում։ Դասավանդել եմ կերպարվեստ, դիզայն և համակարգչային գրաֆիկա։ Տիրապետում եմ Corel draw, Adobe photoshop & Illustrator, Rhinoceros 3d ծրագրերին։ Լեզուներից՝ հայերեն և ռուսերեն գերազանց և անգլերեն հաղորդակցման մակարդակի։ Մանկավարժամեթոդական գործունեության առանցքում շեշտադրում եմ սովորողների մոտ գեղարվեստական ընկալունակության զարգացման միջոցը, որն առավել մանրամասնորեն շարադրված է իմ թեկնածուական ատենախոսության մեջ։ Կրթածս սաները հիմնականում աշխատում են համապատասխան մասնագիտությամբ, ցավոք նրանց մեջ նաև կան վերջին պատերազմում նահատակվածներ։ Մասնակցել եմ մի շարք տեղական և միջազգային ցուցահանդեսների, հեղինակ եմ մի քանի գիտական հոդվածների և մենագրության։
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Հրանուշ Խաչատրյան
27 տարեկան
Էրեբունի
Աշխատանքային փորձ 4 տարի
Առարկաներ՝ Իտալերեն, Անգլերեն
Սկսած 3500 /60 ր
Չի գործում
Սկսած 3500/60 ր
Ավարտել եմ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը: Մասնագիտությամբ լեզվաբան եմ: Պարապում եմ անգլերեն և իտալերեն: Իտալերեն լեզվի գիտելիքներս ավելի եմ հարստացրել Իտալիայում սովորելու տարիներին: Աշխատում եմ բավականին նոր և հետաքրքիր մեթոդներով: Քերականական գիտելիքներից բացի ուսանողի մոտ զարգացնում եմ բանավոր և գրավոր խոսքը պրեզենտացիաների, ֆիլմերի դիտման միջոցով:
Աննա Թարոյան
30 տարեկան
Կենտրոն
Առարկաներ՝ Անգլերեն
Սկսած 3000 /45 ր
Սկսած 4500 /60 ր
Սկսած 8000/120 ր
Սովորել եմ Եվրոպական Լեզուներ և հաղորդակցություն ֆակուլտետի Լեզվաբանություն և Միջմշակութային հաղորդակցություն բաժինը /բակալավր, 2012-2016թթ/, այնուհետև Պատմության Ֆակուլտետի Սփյուռքագիտություն բաժինը /մագիստրատուրա, 2016-2018թթ./, 2020 թ. ընդունվել եմ ԵԼՀ ֆակուլտետի Անգլերեն Լեզու և գրականություն բաժին, սովորում եմ հեռակա: 5 տարի աշխատում եմ Թիվ 22 հանրակրթական դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցչուհի, և մոտավորապես կես տարի Երևանի պետական համալսարանում՝ որպես ավագ լաբորանտ: Դասավանդման ընթացքում օգտագործում եմ այն մեթոդները որոնք ավելի արդյունավետ կլինեն երեխայի համար ընկալելու դասը: 2016 թվականին մասնակցել եմ "DELE" միջազգային քննությանը, որն անցկացվում է Սերվանտեի համալսարանի կողմից և ստացել եմ իսպաներենի B2 մակարդակ: Երկրորդ օտար լեզու՝ Իսպաներեն:
Shushanik Hakobjanyan
24 տարեկան
Մալաթիա - Սեբաստիա
Աշխատանքային փորձ 3 տարի
Առարկաներ՝
Ողջու՜յն, ես Շուշանն եմ։ Այժմ սովորում եմ ԵՊՀ֊ում եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում(անգլերեն և գերմաներեն)։ Այսպիսով տիրապետում եմ 3 լեզվի՝ռուսերեն,անգլերեն և գերմաներեն։ Պարապում եմ անգլերեն առկա և հեռավար տարբերակներով։ Դասընթացի մեջ ներառված է 3 գլխավոր կետ. 1.քերականություն 2.բառապաշար 3.բանավոր խոսք Պատրաստում եմ նաև 9֊րդ դասարանի աշակերտների քննության, որը և՛ գրավոր է և՛ բանավոր։ Արդյունքները միայն բարձր գնահատականներն են և հիմնված գիտելիքը։