Հայ
Մուտք գործել
Մոռացել ե՞ք գաղտանաբառը։
Վերականգնել գաղտնաբառը
Դասավանդողի հետ կապվելու համար թողեք ձեր կոնտակտային տվյալները
Մենք ձեզ հետ կկապվենք 15 րոպեի ընթացքում
Art House ուսումնական կենտրոն Կարապետյան
38 տարեկան
Կենտրոն
Աշխատանքային փորձ 17 տարի
Առարկաներ՝ Անգլերեն
Դասավանդողի մոտ
Սկսած 27000 /90 ր
Ուսանողի մոտ
Չի գործում
Հեռակա
Սկսած 40000/60 ր
Լրացուցիչ տեղեկություն
Ես անգլերենի դասավանդման ընթացքում կարևորում եմ պարզ, հասկանալի և գործնական մոտեցումը։ Իմ նպատակն է օգնել ուսանողներին ոչ միայն ձեռք բերել քերականական և բառապաշարային գիտելիքներ, այլև զարգացնել խոսելու, լսելու, կարդալու և գրելու հմտությունները։ Դասընթացների ընթացքում կիրառում եմ ուսանողակենտրոն և հաղորդակցական մեթոդներ՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական վարժությունների, երկխոսությունների և իրական իրավիճակների հետ։ Հաշվի եմ առնում յուրաքանչյուր ուսանողի մակարդակը, նպատակներն ու անհատական առաջընթացը։ Իմ նպատակն է ստեղծել հարմարավետ ուսումնական միջավայր, որտեղ ուսանողները կկարողանան հաղթահարել անգլերեն խոսելու վախը, վստահորեն հաղորդակցվել և կիրառել լեզուն առօրյա, ուսումնական և աշխատանքային իրավիճակներում։ Տիրապետում եմ հայերեն և անգլերեն լեզուներին։ Դասընթացի ավարտից հետո տրամադրում ենք սերտիֆիկատ։
Տեսնել ավելին
Դպրոցական, Ուսանող, Մեծահասակ
Ani Sargsyan
24 տարեկան
Մալաթիա - Սեբաստիա
Աշխատանքային փորձ 4 տարի
Առարկաներ՝ Անգլերեն, Ռուսաց լեզու, Թուրքերեն, Ֆրանսերեն
Սկսած 6000 /60 ր
Սկսած 6000/45 ր
փորձում եմ նույնիսկ բարդ թեմաները բացատրել հնարավորինս պարզ և հասկանալի ձևով՝ բերելով հետաքրքիր օրինակներ և կապելով ուսումնասիրվող նյութը իրական իրավիճակների հետ։ Դասերի ընթացքում մենք ոչ միայն կատարում ենք վարժություններ, այլև սովորում ենք մտածել և ճիշտ ձևակերպել մեր մտքերը, աշխատում ենք տեքստերի հետ, հարստացնում բառապաշարը, վերլուծում սխալները և աստիճանաբար զարգացնում ինքնուրույն աշխատելու կարողությունը։ Հատուկ ուշադրություն եմ դարձնում նրան, որ երեխան չվախենա սխալվելուց և հարցեր տալուց։ Կարծում եմ՝ սխալները ուսուցման բնական մասն են, իսկ ուսուցչի խնդիրն է հանգիստ և հասկանալի ձևով օգնել աշակերտին հասկանալ իր սխալը, ուղղել այն և ավելի վստահ զգալ սեփական գիտելիքների մեջ։ Դասերի ծրագիրն ու տեմպը ընտրում եմ անհատապես՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի մակարդակը, նպատակներն ու կարիքները։ Ոմանց համար կարևոր է բարելավել դպրոցական առաջադիմությունը, ոմանց՝ լրացնել բաց թողած գիտելիքները, իսկ ոմանց՝ զարգացնել գրագետ խոսքը, ավելի լավ հասկանալ տեքստերը և ազատ արտահայտել սեփական մտքերը։
Դպրոցական
Էլենա Կարապետյան
21 տարեկան
Արթիկ
Աշխատանքային փորձ 0 տարի
Առարկաներ՝ Հայոց պատմություն, Մայրենի
Սկսած 2000 /60 ր
Սկսած 2000 /45 ր
Սկսած 2000/45 ր
Ես Էլենան եմ սովորում եմ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսում ։ Որպես զբաղմունք ուզում եմ պարապել դպրոցական երեխաների հետ։ 1-4 դասարանների Մայրենի առարկան,իսկ 7-9 Հայոց պատմություն։ Գիտեմ թե ռուսերեն թե անգլերեն։ Եթե սիրողական կուզեք պարապել մեծ սիրով կօգնեմ Ձեզ։
Դպրոցական, Մեծահասակ
Արթուր Աբալով
23 տարեկան
Էրեբունի
Աշխատանքային փորձ 1 տարի
Առարկաներ՝ Մաթեմատիկա, Ծրագրավորում
Սկսած 7000 /60 ր
Սկսած 5000/60 ր
Սովորում եմ Եվրոպական Համալսարանում, ունեմ 5 տարի գիտական և աշխատանքային փորձ, տիրապետում եմ անգլերեն, ռուսերեն ու հայերեն․ Կարող եմ սովորեցնել Python, Java և Մաթեմատիկա
Ուսանող, Մեծահասակ