ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ՈՒՍՈՒՑԻՉ!
Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Այն բժշկության հետ միասին հասել է մինչև մեր օրերը դարերի խորքից: Ոչինչ երբեք չի կարող փոխարինել ուսուցիչ-մանկավարժին, նրա մանկավարժական վարպետությանը, կուլտուրային և իհարկե ամենակարևորին՝ հեղինակությանը։ Ուսուցիչը երկու դեր է կատարում աշակերտի կյանքում։ Առաջին՝ նրա մարդ ձևավորելու գործում, և երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցչի հաջողությունը մեծապես պայմանավորված է նրա թե՛ անձնական, թե՛ մասնագիտական որակներով։ Նրա դերից և աշխատանքի որակից է կախված, թե վաղն ինչ անհատներ կյանք կմտնեն,և ովքեր կձևավորեն մեր հանրությունը՝ որոշելով պետության ապագան։ Շատ կարևոր է նաև ուսուցչի մարդ տեսակը, նրա վարքագիծը, քանի որ նա վառ օրինակ է հանդիսանում աշակերտի համար։ Յուրաքանչյուր գրագետ մարդ պարտական է իր ուսուցչին։ Հզոր է այն ազգը, որն ունի լավագույն ուսուցչություն։ Ծնողները երեխային տալիս են կյանք, իսկ ուսուցիչը՝ հոգի, բարի կամք ու բարձրագույն իդեալներ։ Ուսուցիչը պետք է սիրի իր աշխատանքը, սիրի իր արվեստը և այդ զգացումով տոգորված գործադրի իր բոլոր միջոցները՝ զարկ տալու երեխաների առաջադիմությանը։ Լավ ուսուցիչն իր կոչմանն արժանի համարվելու համար երբեք չպետք է մոռանա, որ ինքն էլ մի ժամանակ երեխա է եղել։ Ամեն ոք ուսուցիչ դառնալ չի կարող։ Այս մասնագիտությունը պատկանում է այն մարդկանց, ովքեր գիտության ջահ ունեն, որով էլ պատրաստվում են սաների հոգու մեջ կերտել պատասխանատվության ու համերաշխության ոգին։ Dasaxos.am կայքը շնորհավորում է մեր կայքի և Հայաստանի բոլոր ուսուցիչների տոնը, միշտ լինեք հարգված և գնահատված։