Eng
Log in
Forgot your password?
Restore password
To contact the tutor, leave your contact details
We will contact you within 15 minutes
Mathematics
Beginning 3000 /60m
Physics
Programming
City
Davtashen
Возраст
20 years / years
Seniority
3 years / years
Education
Higher
Pupil, Student, Adult
at teacher’s
home-schooled
Online
Beginning 3,000 /60
Սովորում եմ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ «Տվյալների մշակումը ֆիզիկայում և արհեստական բանականություն» ուղղությամբ։ Մասնագիտությամբ մեքենայական ուսուցման ինժեներ եմ։ Իմ մասնագիտությունը միավորում է ֆիզիկան, մաթեմատիկան, տվյալների վերլուծությունը և արհեստական բանականությունը, ինչը օգնում է ինձ առարկաները հասկանալ խորքային մակարդակով և նույն խորքային, բայց միաժամանակ պարզ ու հասկանալի ձևով փոխանցել աշակերտներին։ Ինձ համար կարևոր է, որ աշակերտը ոչ միայն սովորի պատրաստի բանաձևերը, այլ հասկանա դրանց իմաստը, տրամաբանությունը և կարողանա ինքնուրույն կիրառել գիտելիքները խնդիրների լուծման ժամանակ։ Ես աշխատում եմ հանգիստ և համբերատար մթնոլորտում, որպեսզի աշակերտը չընկճվի հարցեր տալուց կամ սխալվելուց։ Յուրաքանչյուր աշակերտի համար փորձում եմ ընտրել անհատական մոտեցում՝ կախված նրա տարիքից, գիտելիքների մակարդակից և նպատակից։ Ունեմ աշակերտներ, ովքեր հաջողությամբ ընդունվել են Քվանտ և Ֆիզմաթ դպրոցներ։ Դասերի արդյունքում աշակերտները սկսել են սիրել մաթեմատիկան և ֆիզիկան, ինչպես նաև ավելի վստահ ու ինքնուրույն լուծել խնդիրները։ Դասերը կարող եմ անցկացնել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով:
See more
No reviews
No diplomas
No rating
4 viewing
24 May 2026
0 pupil